Երևանում «Ռուսական տանը» այսօր տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված համերգ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
Երևանում «Ռուսական տունը» շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին` երեխաների հանդեպ սիրո և իրենց գործին նվիրվածության համար։
Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումն ու ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունեն»– իր խոսքում նշել է նա։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին նշել է, որ հավատում է` ռուսերեն խոսքը կլսվի Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում ևս:
ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչներ Ինեսա Սարգսյանը և Կարինե Սմբատյանը ուսուցիչներին մաղթեցին համբերություն, իմաստնություն և տոկունություն:
Sputnik Արմենիա