Логотип

Սևակ Խաչատրյան․ Եթե ՔՊ-ն հաջողություն ունենա Էջմիածնում, անմիջապես գրոհելու է Վեհարանի վրա

Էջմիածնի համայնքապետի արտահերթ ընտրություններին ընդառաջ լարվածությունը գնալով մեծանում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ լարվածությունը հիմնականում գալիս է ՔՊ–ակաների մոտեցումներից։

«Մենք նախկինում էլ ենք այդ բոլոր ճնշումները տեսել, հիմա էլ կան այդ ճնշումները, մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, որպեսզի մարդիկ ընդդիմադիր գործիչների հետ հանդիպումներում լինեն կաշկանդված կամ չհանդիպեն։ Սպառնում են հարազատներին, բարեկամներին աշխատանքից ազատումով, ընդհուպ հեռու բարեկամներին ազատում են, որպեսզի մարդիկ չփորձեն ակտիվ ներգրավվածություն ունենալ ընտրություններին»,– նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ էջմիածնեցիները շատ լավ հասկանում են՝ եթե ՔՊ–ն հաջողություն ունենա Էջմիածնում, անմիջապես գրոհելու է Վեհարանի վրա։

«Ես ավելի քան վստահ եմ, որ չի հաջողվելու իրենց իրագործել իրենց նպատակը, որովհետև էջմիածնեցին ավելի զգայուն է Հայ առաքելական էկեղեցուն վերաբերող ցանկացած հարցով։ Նախկինում էլ մենք տեսել ենք, որ էջմիածնեցիները ինչպես են սատար կանգնում թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե Առաքելական եկեղեցուն։ Եթե նմանատիպ փորձերը շարունակվեն, կրկնվելու է էլ ավելի ուժգին ձևով»,– ասաց Խաչատրյանը։