Логотип

Արման Թաթոյանի և ՀԱԿ-ի միջև բանակցությունները վարում է ՔՊ նախկին պատգամավորը

«Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Աննա Կարապետյանը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և Հայ ազգային կոնգրեսի միջև նախընտրական բանակցություններ է վարում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նա, ըստ թերթի, ընդգրկված է Թաթոյանի նախաձեռնած «Միասնության թևեր»-ի մեջ, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։ Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, նշել է լրատվականը։

Կարապետյանը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չէր ընդգրկվել ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում 3 տարի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականն էր։ 2021-ից հետո Կարապետյանը կարճ շրջան ԱՄՆ-ում էր:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, միջոցառում կունենա, ապա տեղի կունենա նախաձեռնության ղեկավարի մամուլի ասուլիսը։

Armenia Today