Логотип

Ալիև․ Ռուսաստանի և Ադրբեջանի բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրագործվում են

Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է երկու երկրների համագործակցության ծրագրերի հաջող իրականացումը։

«Այն ճանապարհային քարտեզները, որոնք մենք Ձեր հետ հաստատել ենք, հաջողությամբ իրականացվում են»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա նաև նշել է, որ համեմատաբար վերջերս է անցկացվել «ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը», որտեղ համանախագահները մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ոչ միայն առևտրատնտեսական»։

«Եվ, իհարկե, այսօր լավ հնարավորություն կա օրակարգը ևս մեկ անգամ վերանայելու համար։ Այն բավականին ընդարձակ է և դրական», – ասել է Ալիևը։

News.am