Логотип

Կրեմլ․ Պուտինն ու Ալիևը «սուր հարցերը» քննարկել են դրական լույսով

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «սուր հարցերը» քննարկել են դրական լույսով:

Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Ведомости»-ի հարցին՝ արդյոք Ալիևի հետ բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է Բաքվում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապված իրավիճակը, և եթե այո, արդյոք Ադրբեջանը պատրաս՞տ է նրանց ազատ արձակել։

«Զրույցի ընթացքում օրակարգում գտնվող բոլոր հրատապ հարցերը դրական լույսով են շոշափվել»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

News.am