Իրանի և Հայաստանի միջև գտնվող Նորդուզի մաքսային կետի տնօրեն Ռեզա Թաղիզադեն հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին արտահանվել է ավելի քան 644 հազար տոննա ապրանք, որի արժեքը գերազանցում է 152 միլիոն դոլարը, հաղորդում է IRNA-ն։
«Ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշով աճել է 29%-ով և 72%-ով՝ դոլարային արտահայտությամբ։ Այս մաքսային կետով արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ամրանները, ցեմենտը, պրոֆիլները, մրգերը, կլինկեր և նատրիումի սուլֆիդը»,- ընդգծել է նա։
Ըստ նրա՝ Նորդուզի միջոցով տարանցման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 176 հազար տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ 13%-ով ավելի է։ «Տարանցման հիմնական ապրանքները ներառում են ավտոպահեստամասեր, ծխախոտ, մրգեր, տարբեր սարքեր և սարքավորումներ»,- նշել է Թաղիզադեն։
Նա հավելել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք։
News.am