Логотип

Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի 28–ամյա որդին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Կյուրեղյանի որդին զինվորական բժիշկ էր, տարիներ առաջ է բնակություն հաստատել ՌԴ–ում։ Նա զոհվել է օգոստոսի սկզբներին, սակայն դեպքից շուրջ երկու ամիս անց է միայն հնարավոր եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից և տեղափոխել Հայաստան:

«Հրապարակը» գրում է, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան Կյուրեղյանի որդու և՛ հոգեհանգստի, և՛ հուղարկավորության արարողությունները:

Sputnik Արմենիա