«Մեր ձևով» շարժումը մեկնարկել է «Կանայք միմյանց համար» նոր ֆորումը, որը միտված է լուծելու այն խնդիրները, որոնք այսօր ունեն հայ մայրերը։
«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ այս աշխատանքային խմբի շրջանակներում լուծելու։ Ամենակարևորները դեմոգրաֆիկ և առողջապահական խնդիրներն են։ Իսկ թե ինչու հենց «Կանայք միմյանց համար» ֆորումը որոշեցինք մեկնարկել, քանի որ դեմոգրաֆիկ առումով առաջին օղակները, որ մեզ կարող են դեմոգրաֆիկ կոլապսից փրկել, հենց կանայք են, մամաները, ու այս ֆորումը հենց մայրերի համար է։ Պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն մայրերը այս պահին՝ աշխատաշուկայի հետ կապված, առողջական խնդիրների հետ կապված, հետագայում արդեն հասկանալու, թե որ խմբին ինչպես կարող ենք աջակցել»,- նշել է «Մեր ձևով» շարժման անդամ Լենա Մաթևոսյանը։
Alpha News