Ըստ իս, [հունիսին] Իրանի վրա հարձակումը շատ կարևոր էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև այս ժամանակահատվածում համաձայնագրի կնքման համար: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաղորդում է Sky News-ը:
«Եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, արդեն միջուկային զենք կունենային, բազմաթիվ միջուկային զենքեր, և այդ պատճառով, նույնիսկ եթե մենք ստորագրեինք համաձայնագիրը, դրա վրա մեծ մութ ամպ կկախվեր, և դա արդեն նույնը չէր լինի»,- նշել է Թրամփը:
Նա հավելել է, որ իր կարծիքով, Իրանը «հիմա ցանկանում է աշխատել խաղաղության համար»:
«Նրանք մեզ տեղեկացրել են և ընդունել, որ լիովին աջակցում են այս համաձայնագրին: Նրանք սա հիանալի համաձայնագիր են համարում: Կցանկանայինք, որ նրանք ևս կարողանան վերականգնել իրենց երկիրը, բայց նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- նշել է Թրամփը:
News.am