Ֆիլիպինների ափերի մոտ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով՝ օջախի 58 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կմ հեռավորության վրա։
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին:
Երկրաշարժի հետևանքով Ֆիլիպինների մի շարք քաղաքներում չեղարկվել են դպրոցական պարապմունքները։ Ցունամիի սպառնալիքի պատճառով տարհանում է հայտարարվել։ Նախնական տվյալով՝ մեկ մարդ մահացել է։
Sputnik Արմենիա