Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ աջակցելու 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ շենքի հետնամասում ռազմական ոստիկանների հետ միջադեպից հետո ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է։
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը, նշեց, որ անընդունելի է Ղուկասյանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
«Նրա սրտի վիրահատությունն արգելք է հանդիսանում ապօրինի կալանքի համար։ Եթե մի մարդ ուզում է գնա դատը լսի ու իմանում է, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է, կարող է միանգամից իմանա, որ կալանք է նշանակելու։ Ներկայիս իշխանությունը պարտության համար մի դավաճանի հրապարակավ չեն բերել դատել, հիմա դատում են այն մարդկանց, որոնք 2020 թվականից Արցախում են եղել, որոնողա-փրկարարական աշխատանքերին են մասնակցել։ Այն մարդկանց, որոնք սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան, իսկ ներկայիս իշխանությունները ԴՆԹ-ները պղծել են»,-ասաց նա։
News.am