ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ինքը ինչ–որ առնչություն ունի ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ։
«Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում»,– ասաց նա` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթոյանի նորաստեղծ քաղաքական ուժն ասոցացնում են Սարգսյանի հետ։
Սարգսյանը նաև կարճ անդրադարձավ քաղաքական նոր նախաձեռնություններին։
«Ես բոլոր նոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– հայտարարեց ՀՀ 3–րդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 9–ին ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Sputnik Արմենիա