Логотип

Պուտին․ Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունների ճգնաժամ չեն ունեցել, եղել է հույզերի ճգնաժամ ողբերգությունից հետո

Ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերություններում ճգնաժամ չի եղել։

Ռուսաստանը և Ադրբեջանը բախվել են «հույզերի ճգնաժամի»՝ AZAL ինքնաթիռի կործանման ողբերգական իրադարձության պատճառով, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես կասեի՝ դա, ամենայն հավանականությամբ, հույզերի ճգնաժամ էր, և հասկանալի է, թե ինչու. որովհետև մենք բախվեցինք շատ դժվար իրադարձության, ողբերգական իրադարձության՝ ինքնաթիռի և դրա ուղևորների կորստի հետ։ Հետևաբար, անհրաժեշտ էր հանգիստ կարգավորել այս հարցը»,- ասել է Պուտինը։ Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կաշխատեն միասին՝ տարբեր ոլորտներում մեծ ծրագրեր իրականացնելու համար։

«Ես հուսով եմ, որ մենք շրջել ենք այս էջը, որ մենք առաջ կշարժվենք և առանց որևէ բարդության կզարգացնենք մեր կապերը և կիրականացնենք այն մեծ, իսկապես մեծ ծրագրերը, որոնք երկու երկրներն էլ ունեն՝ լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և, ի դեպ, նաև հումանիտար ոլորտում»,- ասել է Պուտինը Տաջիկստան կատարած պետական ​​այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

News.am