Логотип

Մերձավանում խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Միջնորդություն կներկայացվի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Մերձավանում սեպտեմբերի 8–ին խուզարկություններ էին իրականացվել՝ 30-ից ավելի հասցեներում, հայտնաբերվել էին զենքեր։

Նշենք, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, և ձերբակալել է 5 անձ:

News.am