Логотип

Վլադիմիր Պուտինը Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լեգենդար «Արարատի» նախկին մարզիչը, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի կայքում։

Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է պետության մատուցած ծառայությունների և ֆուտբոլի զարգացման ու հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Նա «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (160 գոլ): «Սպարտակի» կազմում հանդես է եկել  » 1949-1959 թվականներին ։ Բացի այդ, Սիմոնյանը թիմի գլխավոր մարզիչ է աշխատել 1960-1965 և 1967-1972 թվականներին: 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Երևանի «Արարատը» նրա գլխավորությամբ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

Sputnik Արմենիա