Логотип

Պուտին․ Ռուսաստանը նոր զենք կունենա

Ռուսաստանը շուտով նոր զենք կունենա։ Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստան կատարած այցից հետո։

«Եվ կարծում եմ, որ մենք առաջիկայում հնարավորություն կունենանք տեղեկացնելու նորությունների, նոր զենքի մասին, որի մասին մի ժամանակ ազդարարել էինք։ Այն ստեղծվում է, փորձարկումներ է անցնում մեզ մոտ։ Դրանք հաջող են անցնում»,- նշել է Պուտինը, փոխանցել է «Известия»-ն։

News.am