Логотип

Ֆրանսիայում Հայաստանի նախկին ռազմական կցորդը նշանակում է ստացել ԶՈւ գլխավոր շտաբում

Լևոն Կասյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում են նախագահի հրամանագրերից։

Նա Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 1–ին։

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Գևորգ Ղոնյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Ավելի վաղ նա Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդն էր։

Sputnik Արմենիա