Հայաստանի Կենտրոնական բանկի 2024 թվականի պահուստները գնահատվում են 3 միլիարդ 685 միլիոն ԱՄՆ դոլար: Տվյլաները հաղորդել է Կենտրոնական հետախուզական գործակալությունը:
Հայաստանը զբաղեցրել է ցանկի 110-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (597 միլիարդ 217 միլիոն դոլար), իսկ Թուրքիան՝ 22-րդ հորիզոնականը (154 միլիարդ 774 միլիոն դոլար)։
Ադրբեջանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը (12 միլիարդ 699 միլիոն դոլար)։
Առաջատար հնգյակում են Չինաստանը (3,4 տրիլիոն դոլար), Ճապոնիան (1,2 տրիլիոն դոլար), Միացյալ Նահանգները (0,9 տրիլիոն դոլար), Շվեյցարիան (0,9 տրիլիոն դոլար) և Հնդկաստանը (0,6 տրիլիոն դոլար)։
News.am