Իրանը հրաժարվել է մասնակցել Մերձավոր Արևելքի հարցով «խաղաղության գագաթնաժողովին», որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում, հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Խաղաղության գագաթնաժողովը» կանցկացվի Շարմ Էլ Շեյխում։ Ավելի վաղ իր մասնակցությունը հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևնարդեն Եգիպտոսում է։
Նշվում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված պաշտոնական հրավերին, Թեհրանը որոշում է կայացրել պատվիրակություն չուղարկել միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին» ներկա կլինեն ավելի քան 20 պետությունների առաջնորդներ: Համաժողովի համանախագահներն են լինելու Եգիպտոսի և ԱՄՆ նախագահներ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը: Ընդ որում, ոչ Իսրայելը, ոչ ՀԱՄԱՍ շարժումը չեն մասնակցի դրան։
Sputnik Արմենիա