Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանին, «շահիդ Ռաիսիի» մահվան հետ կապված, չի բացառել մահափորձի հավանականությունը, հաղորդում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ըստ նրա, 12-օրյա պատերազմից հետո կրկին հարց է առաջացել՝ արդյո՞ք Ռաիսիի սպանությունը կապված չէ Իսրայելի հետ։
«Նա նշել է, որ, ելնելով քննիչների տեխնիկական հնարավորություններից, նախագահի մահվան մեջ օտարերկրյա միջամտության նշաններ չեն հայտնաբերվել։ Սակայն չի կարելի բացառել, որ տեղի է ունեցել մի բան, որը դուրս է հետաքննության տեխնիկական հնարավորությունների շրջանակից»,- գրում է ալիքը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են 2024 թվականի մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով, երբ վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին ՀԷԿ-ի բացումից, որտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
News.am