Ազատ արձակված յոթ իսրայելցի պատանդներից բաղկացած խմբին Գազայի հատվածում հանձնել են Կարմիր խաչին: Այս մասին հայտնում է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
«Յոթ պատանդները հանձնվել են Կարմիր Խաչին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն էին ձեռք բերել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ:
Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքերը հետ կքաշի մինչև համաձայնեցված գիծ և իսրայելական բանտերից ազատ կարձակի հարյուրավոր պաղեստինցիների, այդ թվում` ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին:
Sputnik Արմենիա