Логотип

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի բոլոր պատանդներին

Իսրայելցի պատանդների երկրորդ խումբն է փոխանցվել Գազայի հատվածում Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական «12-րդ ալիքը»:

Ըստ հաղորդագրության` խմբում եղել է 13 մարդ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այլևս իսրայելցի պատանդներ չունի: Զոհվածների մարմինների փոխանցումը սպասվում է ավելի ուշ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել էր, որ Գազայի հատվածից 7 պատանդ է ազատ արձակվել։

Sputnik Արմենիա