Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։
«Մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,– ասացին ՔԿ–ից։