Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։ Վերաֆինանսավորման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 5-ը։
ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐՏՈՆՅԱԼ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ hիփոթեքային վարկերի տեղափոխման համար՝ մինչև 3%-ով ցածր այլ բանկերից վերցված ընթացիկ տոկոսադրույքից։ Արդշինբանկում հիփոթեքային վարկավորման անվանական տոկոսադրույքը լավագույն առաջարկն է շուկայում՝ սկսած 11․7%-ից։ Հիփոթեքային վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12.5% – 14.2%։
Ինչպես նշեցին բանկում՝ hիփոթեքային վարկերի տեղափոխումը հնարավորություն կտա վարկառուներին ոչ միայն անցնել նոր վերադարձման գրաֆիկի, այլև վարկի տրամադրման պահին ստանալ 3% cashback:
Արդշինբանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ, որոնք ներառում են հետևյալ անվճար ծառայությունները՝
• Վարկային հայտի անվճար ուսումնասիրություն
• Գրավի անվճար ձևակերպում
• Գույքի անվճար գնահատում
• Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի անվճար ստացում
• Գրավի պայմանագրի անվճար նոտարական վավերացում
Վարկային հայտը կարող եք ներկայացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում՝ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում։ Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի կայքում կամ զանգահարելով բանկի 24/7 հեռախոսային կենտրոն՝ 012 22 22 22 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: