Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ակտիվացնում են ջանքերը՝ Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անարգել լոգիստիկայով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման ժամանակ, հաղորդում է TASS-ը։
«Մենք առջևում դեռ շատ հետաքրքիր աշխատանք ունենք, որն ուղղված է ընդհանուր ապրանքային շուկայի ձևավորմանը՝ առանց խոչընդոտների լոգիստիկայով և համահարթեցված կանոններով ու ստանդարտներով։ Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, Իրանի և Ադրբեջանի ամուր ու դինամիկ զարգացող հարաբերությունները պայմանավորում են տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման և Բարենցի ու Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անխափան լոգիստիկայի ապահովման համակարգված գործողությունների ակտիվացումը»,- նշել է նա։
News.am