Логотип

Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ելույթ է ունեցել Պակիստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների երրորդ եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում անցկացված երկկողմ բանակցություններից հետո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը՝ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։

Նշվել է, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայայությամբ։

Գաֆարովան վստահ է, որ ««Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշն իր հերթին նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը ավելի վաղ հրապարակավ պարզաբանում էր խնդրել Ադրբեջանի նախագահից Բաքվի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործման վերաբերյալ՝ կոչ անելով այն ցույց տալ քարտեզի վրա։

News.am