Ոսկու և արծաթի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույն ցուցանիշի։
«Comex» բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումներն աճել են 1,2 տոկոսով ևւ հասել մեկ ունցիայի դիմաց 4182,4 դոլարի։ Իսկ արծաթի ֆյուչերսները թանկացել են 3,91 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 52,4 դոլարի։
Քաղաքական և տնտեսական ցնցումների պայմաններում թանկարժեք մետաղները ներդրողների համար «ապաստան»-ակտիվ են դառնում։
Ոսկու շուկայում նախորդ պատմական ռեկորդները երեկ էին սահմանվել։ Հոկտեմբերի 13-ին պատմության մեջ առաջին անգամ ոսկու գինը գերազանցել էր մեկ ունցիայի դիմաց 4100 դոլարը: Արծաթի բորսայական գները նույնպես թարմացրել էին ռեկորդը՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 50 դոլարը:
Sputnik Արմենիա