Логотип

Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»: Դեռևս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։ Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են և համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով: Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության և քաջալերման պայմանագիրը։ Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։

Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը»։

Panorama.am