Логотип

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել Է ավելի քան 253 մլն եվրո վճարել Վրաստանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործով արդարացի փոխհատուցման (հոդված 41) հարցի վերաբերյալ և ընդհանուր առմամբ 253,018,000 եվրո փոխհատուցում է շնորհել՝ ոչ նյութական վնասի համար, որը կրել են ավելի քան 29,000 զոհերը այն սխեմայի կամ խախտումների համակարգի պատճառով, որոնց համար Ռուսաստանը պատասխանատու է ճանաչվել 2024 թվականի վճռով։

Ինչպես նշված է ՄԻԵԴ-ի զեկույցում, գործը վերաբերում է մարդու իրավունքների այն խախտումներին, որոնք առաջացել են երկու պետությունների միջև 2008 թվականին տեղի ունեցած հակամարտությունից հետո սահմանային գծերի խստացման հետևանքով։

«Մասնավորապես, զինված հակամարտությունը հանգեցրել է մի գործընթացի, որը սկսվել է 2009 թվականին և հայտնի է որպես «սահմանազատում» («բորդերիզացիա»), որը խոչընդոտում է մարդկանց ազատ տեղաշարժը Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի և Ռուսաստանի կողմից աջակցվող վրացական անջատողական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև վարչական սահմաններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իր 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ռուսաստանը կատարել է Կոնվենցիայի համակարգված խախտումները, ներառյալ ուժի չափից ավելի կիրառում, դաժան վերաբերմունք, անօրինական կալանավորում, վարչական սահմանով առօրյա տեղաշարժի և տներին, հողին ու ընտանիքներին հասանելիության անօրինական սահմանափակումներ, ինչպես նաև վրացերենով կրթության իրավունքի մերժում։

News.am