Հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ՀՀ ԱԳՆ-ին կից եվրաինտեգրման դեպարտամենտի ստեղծումը, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ռիսկի է դիմում դառնալ «դոնոր» Եվրոպայի կենտրոնի համար՝ կորցնելով ինքնուրույնությունն ու կառուցողական ներքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:
«Կա իրական Հայաստան, կա Փաշինյանի Հայաստան։ Իրական Հայաստանն այն է, որի սիրտը գտնվում է Արցախում, սա այն Հայաստանն է, որը կարող է երազել, որն ապագա ունի և մի օր այդպիսի Հայաստան կլինի։ Իսկ կա Փաշինյանի Հայաստանը, որն անհասկանալի է, թե ուր է գնում, անհասկանալի է, թե ինչպես է զարգանում, ցավոք։
Փաշինյանի կատարած քայլը նա էմոցիոնալ առումով չպետք է գունավորվի, նա շատ ինտելեկտուալ չէ։ Ժամանակակից Եվրոպան այն երկրների կոնգլոմերատն է, որոնք ձգտում են, առնվազն, վատ ապրել, առավելագույնը՝ անհետանալ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամեն ինչ անում է, որպեսզի Եվրամիությունը նախ դառնա համադաշնություն, իսկ հետո դառնա ունիտար կազմավորում»- ասել է Կարնաուխովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, փորձագետը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները: