Логотип

ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է

ԱԱԾ-ն և ՔԿ-ն այս պահին խուզարկություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից արդեն 6 հոգևորական է բերման ենթարկվել։ Երևանի քննչական վարչություն են տարվել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Քահանաներն այս պահին ազատ են արձակվել։ Խուզարկություններից հետո ՔԿ են տեղափոխել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, սակայն նրա փաստաբաններն ահազանգում են, որ նրա գտնվելու վայրն այս պահին անհայտ է։

Առաջնորդարանի մոտ ոստիկանական ուժեր կան։ Եկեղեցում ևս իրավապահները գործողություններ են իրականացնում։ Նշենք նաև որ եկեղեցու դռները փակ են հավատացյալների առջև։

«ՓաստԻնֆո»