Логотип

Շարունակվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ հոկտեմբերի 15–ին, շարունակում է հայտնի գործարար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Նշենք, որ երեկ շուրջ 8 ժամ Հակակոռուպցիոն դատարանում քննում էր կալանքը երկարաձգելու հարցը։ Այդ ողջ ընթացքում դատարանի բակում շարունակում էին հավաքված մնալ հարյուրավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Այնտեղ էին նաև Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ աջակիցներ։ Ի վերջո, որոշվեց, որ նիստը կշարունակվի այսօր։

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Այսօր ժամը 18։00-ին մեկնարկեց Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

News.am