Ինչքան ավելի թափ են առնում քաղաքական հետապնդումները Հայաստանում, այնքան ավելի ակտուալ է դառնում քաղբանտարկյալներին պաշտպանելու հանրային միասնական արշավի անհրաժեշտությունը։
Օկուպացիոն ռեժիմի պարագլուխը գործում է նպատակաուղղված, համակարգված և պլանավորված՝ հերթով գլխատելով թեմերը, քաղաքական ուժերին, պոտենցիալ հակառակորդներին, լռեցնելով քննադատներին։
Իսկ «համակարգված հակաՀայաստանին հնարավոր է կանգնեցնել միայն համակարգված դիմադրությամբ» (© Hrachya Khachatryan)։
Հակառակ դեպքում մենք էլի կվրդովվենք, կջղայնանանք, բայց հանրային վրդովմունքի հերթական ալիքը հերթական անգամ կվերջանա ոչ մի բանով՝ ավելի խորը հուսահատության մատնելով մարդկանց… Այս ձերբակալությունները, գործեր կարելը, շինծու դատավարությունները ու մարդկանց բերդերում փակելն արդեն սովորական են դառնում։ Ու չտեսնելով օկուպացիոն ռեժիմին կազմակերպված դիմադրություն՝ մարդիկ սկսում են հիասթափվել, թևաթափ լինել, ընկնել ապատիայի մեջ, ինչը հենց Նիկոլի և իր հանցակիցների նպատակն է։
Քաղբանտարկյալների թեման պիտի դառնա ընդդիմադիր և ընդհանրապես իրենց ազգային համարող բոլոր շրջանակների առաջնային կարևորության օրակարգերից մեկը։ Ընդ որում բոլոր քաղբանտարկյալների, առանց «յուրային-օտար» բաժանման։
ՀԳ. Իրականում սա դեռ 3–4 տարի առաջ պետք է արվեր։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ