Логотип

Բորտնիկով․ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է՝ ԱՊՀ երկրներին իրենց բանակների արդիականացմանը օգնելու պատրվակով

ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի ԱՊՀ՝ երկրներին իրենց զինված ուժերի արդիականացման և հետախուզական ու իրավապահ մարմիններին զինելու հարցում օգնելու պատրվակով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՊՀ պետությունների անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգները համալիր բնույթ են կրում և նպատակաուղղված կերպով խթանվում են դրսից, ասել է Բորտնիկովը հինգշաբթի օրը Սամարղանդում (Ուզբեկստան) կայացած Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 57-րդ նիստում։

«ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագիրը, որի անմիջական հետևանքն էր ուկրաինական ճգնաժամը, սառեցված չէ։ Այն շարունակվում է այլ հետխորհրդային պետությունների հետ՝ բանակի և ռազմական ենթակառուցվածքների արդիականացման, հետախուզական և իրավապահ մարմինների տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարբեր օգնության նախագծերի քողի տակ», – նշել է Բորտնիկովը։

News.am