Логотип

RIA ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Արդշինբանկն աշխատում է RIA վճարային համակարգի հետ սկսած 2009 թվականից: 2023 թվականի ընթացքում Բանկը սպասարկել է շուրջ 86,000 հատ փոխանցում:

RIAն դրամական փոխանցումների ոլորտում աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Համակարգի ծառայությունները հասանելի են աշխարհի շուրջ 160 երկրների 507,000 և ավելի կետերում:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poors (B+ (Positive)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB— (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: