Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առևտրային գործընկերների ժողովում, որը միավորել էր միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտի ավելի քան 300 ներկայացուցչի։
«Այս մրցանակները վկայում են միջազգային առևտրի ֆինանսավորման մեջ մեր ներգրավվածության աճի մասին, ընդգծում միջազգային ֆինանսական հաստատությունների և գործընկեր բանկերի աջակցությամբ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ իրականացնելու գործում մեր գործընկերային կապերի ընդլայնումը: Մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի ռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագայի կառուցման գործում և երախտապարտ ենք մեր գործընկերներին այս ճանապարհին մեզ աջակցելու համար»,- նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Հավելենք, որ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծառայություններն ավանդաբար ուղղված են եղել արագ աճող տնտեսական ոլորտներին, այդ թվում ՏՏ–ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը: 2023թ.-ի վերջի դրությամբ Ամերիաբանկի ակրեդիտիվների և երաշխիքների պորտֆելը կազմել է 73.1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով, գործարքների թիվն աճել է ավելի քան 60%-ով, իսկ առևտրի ֆինանսավորման նպատակով ներգրավված միջոցների պորտֆելը գերազանցել է 26 մլրդ ՀՀ դրամը։
Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013թ.-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ–ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում: Ավելին, 2022թ–ից Ամերիաբանկն առաջին և միակ հայկական բանկն է, որն ունի հաստատող բանկի կարգավիճակ նաև ՄՖԿ–ի Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում: