Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին EventHub—ն առաջարկում է բազմաթիվ զեղչեր։ Այս պահին Ամերիաբանկի քարտերով վճարելու դեպքում հարթակի բոլոր միջոցառումների համար գործում է 5% քեշբեք, իսկ որոշ միջոցառումների դեպքում տրամադրվում է 15-25% զեղչ՝ պրոմոկոդով։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում տոմսերի գնման՝ պարզ ինտերֆեյսով և ժամանակակից լուծումներով հագեցած հարթակի կարիք կա: Այդ նպատակով մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել տոմսերի վաճառքի այնպիսի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ նախասիրությունից, կկարողանա պարզ ու արագ հոգալ իր ժամանցի հետ կապված հարցերը»,- ասում է Eventhub—ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:
Գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub—ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր:
«Դրանց շարքում են այնպիսի մասշտաբային միջոցառումներ, ինչպիսին են Full Moon Fest—ը, Մարզահամերգային համալիրում կայացած տասնյակ համերգներ, ինչպես նաև տարվա ամենավաճառված սթենդափ ներկայացումներից Գարիկ Պապոյանի «Գիթարիոնը»,- ասում է Դիննոյի Բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը` հավելելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հարթակում հասանելի են նաև արտերկրում տեղի ունեցող համերգների տոմսեր։
Eventhub—ը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը և տոմսերի գնումը՝ կազմակերպիչներին տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ, իսկ տոմսերի գնման փորձառությունը դարձնելով ավելի արագ, պարզ և ինտուիտիվ: Հարթակի միջոցով Ամերիաբանկը խթանում է Հայաստանում մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպումն ու նպաստում առավել հասանելի դառնալուն։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Eventhub—ը հասանելի կլինի նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում՝ համալրվելով առավել ժամանակակից լուծումներով ու առաջարկելով բազմաթիվ արտոնություններ Բանկի հաճախորդներին:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Eventhub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub—ը գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 100-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub—ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 500-ից ավելի միջոցառում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: