Բախումից հնարավոր չի եղել խուսափել՝ չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին ՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը: Արդյունքում ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է։
ՀԿԵ—ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Այս ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և չմտներ երկաթուղային գծեր՝ առանց համոզվելու, որ գնացք չկա։
Ընկերությունը իր ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։