Логотип

Իրանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւում կանգնած է Թեհրանը, հաղորդում է Tasnim-ը:

Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները «առավելագույն կեղծման» գծով Վաշինգտոնի նոր քաղաքականության մասն են կազմում:

«Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան հրահրում է պատերազմի հնարավորությունը տարածաշրջանում Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով եւ իրագործում է տարբեր ռազմական հանցագործություններ արդեն գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ եմենցիներն ապացուցում են, որ նրանք ներկայանում են պատերազմի եւ ագրեսիայի դեմ»,-նշված է ԻԻՀի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Մուսավին նաեւ քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք «կույր եւ անհաջող մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում»:

«Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի եւ չտեղավորվի տրամաբանական շրջանակներում, սակայն ԱՄՆն արհամարհել են անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Այդօրինակ (ամերիկյան) մեկնաբանությունները ավելի նման են գաղտնի եւ հատուկ ծառայությունների կողմից  մշակված եւ պետության իմիջին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա (թշնամական) գործողությունների համար»,-նշված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

«Ամերիկացիները իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության» անհաջողությունների հետեւանքով»,-հավելել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթամշակման ընկերությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մետ, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել հարձակվել Իրանի նավթամշակման ընկերությունների վրա:

Հիշեցնենք, որ անօդաչու սարքերի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը: