Логотип

Հրաչ Բերբերյանը՝Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել

Այս տարի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը ոլորտը վատ կառավարման արդյունքն է: NEWS.amի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿի նախագահ Հրաչ Բերբերյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է գյուղատնտեսության ոլորտում անկում գրանցվել:

«Առաջին սխալը գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ միացնելն էր, այսօր մենք համակարգող նախարարություն չունենք եւ եթե այն ժամանակ գյուղացին իր հոգսերով գիտեր ում դիմեր, այսօր ուղղակի լրիվ բարձիթողի վիճակ է: Բացի այդ կադրերն ընդհանրապես բանի պետք չեն, հիմնական լուրջ կադրերը, որոնք կարող էին ուղղություններ զարգացնել, թողել, գնացել են, այսինքն՝ աշխատանքից ազատել են, այսինքն՝ այս ոլորտում կադրային ջարդ տեղի ունեցավ, ինչոր անձնական սեւերսպիտակներ, այդ հողի վրա: Պատահական կադրեր են եկել, օպերատիվի աշխատող, մեկն ինչոր Միացյալ նահանգներում տաքսի է քշել եւ այլն: Ցավոք սրտի, տաքսիստները, կամ Ռուսաստանից օպերատորները մեր գյուղատնտեսությունը չեն կարող զարգացնել: Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է զարգացնել այն մարդը, որը հմուտ գիտի ՀՀ գյուղատնտեսությունը, իսկ դրա համար փորձ է պետք, գիտելիքներ են պետք, որը ցավոք սրտի, չունեն»,- ասաց նա:

Բերբերյանը նշեց, որ դրա հետեւանքով այս տարի կնվազեն ցորենի եւ գարու ցանքատարածությունները, ինչի հետեւանքով կավելանա հացահատիկի ներկրումը:

«Կարտոֆիլի ցանքատարածությունները նույնպես նվազել են եւ կարտոֆիլը գարնանը կլինի 400 դրամ, հիմա` 300 դրամ է: Այսինքն նախարարությունն էլ քաղաքականությունը չի տանում, որ խթանի կարտոֆիլագործներին: Ինչքան կարելի է տգետներով երկիր ղեկավարել, կարծում եմ` Փաշինյանը լուրջ կադրային փոփոխություն պետք է անի, ինչքան կարելի է փողոցից բերել, պատգամավոր սարքել»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվարհունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ։