Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խստորեն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Ամիսներ առաջ նա իր պատվիրակների միջոցով կոչ է արել ՀՀ իշխանություններին դադարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը։ Նույն դիրքորոշումը երեկ ՀՀ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը»,– ասված է կաթողիկոսարանի հաղորդագրությունում։
Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի` երկրի և ժողովրդի շահերը պահանջում են, որ շտապ վերջ դրվի պետություն–եկեղեցի վատառողջ հարաբերություններին։
Sputnik Արմենիա