«Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը», – նշվում է կենտրոնի Facebook–յան էջում։
Հաղորդվում է նաև, որ վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։
