ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր չի համարում ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռների փոխանցումն Ուկրաինային, քանի որ այդ սպառազինությունն իրեն՝ ԱՄՆ-ին է պետք։
Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով հեռահար համակարգեր մատակարարելու Կիևի խնդրանքը։
«Մեզ պետք են Tomahawk-ները և շատ այլ բաներ, որոնք մենք ուղարկել ենք Ուկրաինային վերջին չորս տարում»,-ասել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ նման սպառազինությունների փոխանցումը կարող է հրահրել հակամարտության էսկալացիա և «բազմաթիվ վատ հետևանքներ բերել»:
Նա հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կհաջողվի ավարտել դիվանագիտական միջոցներով՝ չդիմելով նման զինատեսակների:
Ավելի վաղ Կիևը բազմիցս խնդրել էր ԱՄՆ-ին հեռահար հրթիռներ տրամադրել, սակայն Վաշինգտոնը ձեռնպահ էր մնացել նման մատակարարումներից՝ վախենալով հակամարտության ընդլայնումից:
Sputnik Արմենիա