Логотип

Իսրայելի բանակը Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին նոր հարվածներ է հասցրել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ հարվածների շարք է սկսել՝ ի պատասխան շարժման կողմից հրադադարի «կոպիտ խախտման»:

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության պնդմամբ՝ պաղեստինցիներն այսօր հակատանկային հրթիռ են արձակել և կրակ բացել իսրայելական բանակի զորքերի ուղղությամբ՝ դրանով կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Իսրայելի բանակը մի քանի հարված է հասցրել։

«Ի պատասխան հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտման՝ ՑԱԽԱԼ-ն այսօր ավելի վաղ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության օբյեկտներին», – ասվում է բանակի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Համաձայնագրի շրջանակներում շարժումն ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023-ի հոկտեմբերի 7-ից։ Սա նշանակում է, որ Իսրայելի բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Պաղեստինի բանտարկյալների հարցերով լրատվամիջոցների գրասենյակը հաստատել է, որ Իսրայելի իշխանությունները, համաձայնագրի համաձայն, ազատ են արձակել Գազայի հատվածից վերադարձած 1718 բանտարկյալների, ինչպես նաև 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք դատապարտվել էին ցմահ բանտարկության կամ երկարատև ազատազրկման:

Sputnik Արմենիա