Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Բացի այդ, նա ընտրություններից առաջ փորձում է չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր գոնե ինչ-որ կերպ ի վիճակի են ազդել իրավիճակի վրա՝ լինի դա համայնքում, թե հոգևորականության ներկայացուցիչների շրջանում։ Բայց ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, ես անձամբ կարող եմ բնութագրել որպես քաղաքական բռնաճնշումներ», – ասել է Գրիգորյանը։
Ըստ պատգամավորի, ակնհայտ է, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ է թաքնված։
Մասնավորապես, նա հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն խոսքերը, որ Ղուկասյանը «դուրս է շպրտվելու քաղաքական դաշտից»։
Ընդդիմադիրը վստահ է, որ նման քաղաքականությունը, ի վերջո, հակառակ արձագանք կառաջացնի։
«Որքան ուժեղացնեն բռնաճնշումների ալիքը, այնքան ուժեղ կլինի ժողովրդի դիմադրությունը։ Նրանք պետք է վերջապես հասկանան, որ ուժով իշխանությունը հնարավոր չէ պահել։ Թող Փաշինյանը չմտածի, որ ինքը Սահակաշվիլիից կամ Քադաֆիից ավելի «լավն» է։ Իր նման քանի դիկտատոր է արդեն եկել ու գնացել։ Այս ռեժիմի վերջը անպայման գալու է», – ընդգծել է Գրիգորյանը։
News.am