Логотип

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին ոստիկանության բաժին են տարել

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին ոստիկանության բաժին են տարել։ Լուրը հրապարակվել է շարժման ֆեյսբուքյան էջում։

«Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ուժայիններն առավոտյան ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Քիչ առաջ Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։

Sputnik Արմենիա