Գյումրու քաղաքապետարանում ԱԱԾ-ի գործողությունների հետ կապված Alpha News-ը զրուցել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ:
Նա նշել է, որ սա քաղաքական հաշվեհարդար է և ՀՀ վարչապետի անձնական պատերազմը: «Սա Գյումրին ծնկի բերելու ծրագիր է, որովհետև Գյումրիում Փաշինյանը պարտվեց»,- ասել է Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն սկսել է տեռորի մթնոլորտ, որը խոսում է մի բանի մասին՝ Փաշինյանն այլևս օրինական ճանապարհով ընտրվելու որևէ շանս չունի:
«Գյումրեցին չի սիրում, որ Երևանից մարդ է գալիս ու փորձում հարցերը լուծել: Անկախ ամեն ինչից՝ Գյումրու համերաշխությունը մնալու է»,- հավելել է Քոչարյանը:
Մանրամասները տեսանյութում: