Логотип

Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. 1 անձ ձերբակալվել է

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները 1 անձի ձերբակալել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։