Логотип

«Շտապօգնությունը» ժամանեց Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվում է Վարդան Ղուկասյանի կալանքի հարցը

Քիչ առաջ «Շտապօգնության» բրիգադ եկավ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք բժիշկները Ղուկասյանի համար են եկել, թե ոչ։

Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, դռան մոտ անգամ մեծ թվով սևբերետավորներ կան։

News.am