Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 33 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից։